Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2011

BAHA լսողապրոթեզավորման ցուցումներ

Լսողության խանգարումները լինում են սենսոներալ, կոնդուկտիվ ե խառր տիպի: Որպես կանոն սենսոներալ ծանրալսությունը ստանդարտ օդային լսողական սարքերով հեշտությամբ կոմպեսացվում է, իսկ կոնդուկտիվ ծանրալսության բերող շատ հիվանդությունների դեպքում վիրահատական բուժումը էֆեկտիվ է լինում: Սակայն լինում են դեպքեր, երբ լսողության կորուստը հնարավոր չէ լինում կոմպեսացնել օդային ստանդարտ սարքերով կամ վիրահատական միջամտությամբ: Այդ հիվանդների մոտ հնարավոր է լինում լսողական ռեաբիլիտացիա իրականացնել Բահա ոսկրային հաղորդականության լսողական սարքով:

 

Բահա-ն մասնակի իմպլանտավորվող ոսկրային հաղորդականության լսողական սարք է: Բահա- ն կազմված է ձայնային պրոցեսորից ե իմպլանտատից` տիտանե շտիֆտից ե հենքից: Բահա համակարգը ձայնային ալիքը անմիջապես փոխանցում է ներքին ականջին`շրջանցելով արտաքին ե միջին ականջները: Բահա-ով լսողապրոթեզավորման ցուցումները տրվում են ելնելով հետեյալ պահանջներից.

 

  • Երբ ծանրալսության կոնդուկտիվ կոմպոնենտը վիրահատական եղանակով հնարավոր չէ վերացնել;
  • Երբ հնարավոր չէ լսողապրոթեզավորել ստանդարտ օդային լսողական սարքով;
  • Երբ ունենք վերջին լսող ականջ:

 

Բահա-ով լսողապրոթեզավորման ցուցումներն են.

 

Ա. Կոնդուկտիվ ծանրալսություն.

 

Կոնդուկտիվ ծանրալսության պատճառ կարող են լինել հետեյալ հիվանդությունները.

 

  • Ականջի արատներ (միկրօտիա,արտաքին լսողական անցուղու ստենոզ, ատրեզիա, միջին ականջի արատներ);
  • Միջին ականջի քրոնիկ հիվանդություններ, թմբկաթաղանթի թափածակում;
  • Սինդրոմային հիվանդություններ, որոնց դեպքում լինում է նաե ականջի արատներ (Տրիչեր-Կոլլինզ, Դաուն, Գոլդենհար, Կրուզոն, Պֆայֆեր և այլն):

 

Բ. Սենսոներալ ծանրալսություն.

 

Սենսոներալ ծանրալսությամբ այն հիվանդների մոտ, որոնք ունեն նաև ականջի հավելյալ հիվանդություններ (կնշվեն ստորև), որոնց դեպքում հնարավոր չէ լսողական սարքի կրում, Բահա պրոթեզավորումը ցուցված է:

 

Գ.Այն հիվանդությունները, որոնք թույլ չեն տալիս օդային լսողական սարքի կրում.

 

•Վիճակ ականջի արմատական վիրահատությունից հետո;

•Քրոնիկ արտաքին օտիտ;

•Արտաքին լսողական անցուղու էկզեմա;

•Պսորիազ;

•Ալերգիկ դերմատիտ:

 

Դ.Խաոը տիպի ծանրալսություն.

 

Եթե ծանրալսության ձայնահաղորդման խանգարման կոմպոնենտը 25 դբ-ից ավել է, Բահա-ով լսողապրոթեզավորումը ի համեմատ օդային ստանդարտ լսողական սարքի բերում է խոսքային ավելի լավ դիսկրիմինացիայի: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ Բահա-ն կոմպենսացնում է միայն ծանրալսության ձայնաընկալման խանգարման կոմպոնենտը:

 

Ե.Միակողմանի խլություն.

 

Միակողմանի խլության դեպքում հիվանդը կարող է կրել օդային լսողական սարք CROS տարբերակով (Contralateral Routing of Signals), ինչպես նաե Բահա սարքով պրոթեզավորում,որը կդրվի խուլ ականջի կողմում: Վերջին դեպքում ձայնային ալիքը տրանսկրանիալ կտարածվի լսող ականջի կողմը: Միակողմանի խլության դեպքում Բահա-ով պրոթեզավորման կարեորագույն առավելությունն այն

է, որ լսող ականջի արտաքին լսողական անցուղին ներդիրով չի փակվում, անցուղու ռեզոնանսային հաճախականությունը չի փոփոխվում ե ձայնի որակը ավելի բարձր է: Մեծ նշանակություն ունի նաե այն, որ Բահա-ով պրոթեզավորման դեպքում վերանում է դլխի ստվերային էֆեկտի հանգամանքը,որն էլ խոսքի ավելի լավ ըմբռնում է ապահովում:

 

Զ.Երկկողմանի ծանրալսություն.

 

Երկկողմանի ծանրալսության դեպքում հնարավոր է երկկողմանի լսողապրոթեզավորում Բահա սարքով: Իհարկե երկկողմանի լսողա-պրոթեզավորումն ապահովում է խոսքի ավելի լավ ըմբռնում, մասնավորապես աղմկոտ միջավայրում ե ձայնի աղբյուրի ճիշտ գնահատում:

 

Բահա-ի կիրաոումը մանկական հասակում

 

Խոսքի ճիշտ զարգացման համար կարեոր է լսողության նման խնդիրները վաղ հայտնաբերել և կատարել լսողապրոթեզավորում Բահա-ի միջոցով: Մինչե 4-5 տարեկան երեխաները Բահա-ն կրում են ժապավենի վրա (Baha Softband), 5 տարեկանից հետո հնարավոր է կատարել վիրահատություն` տեղադրել իմպլանտատ ե ձայնային պրոցեսորը միացնել վերջինիս: Տարիքային այս սահմանափակումը պայմանավորված է մինչ նշված տարիքը քունքոսկրի համապատասխան հատվածի բարակությամբ:

 

Բահա-ն Հայաստանում

 

Մեր նպատակն է Բահա լսողական սարքի օգտագործումը խառը և կոնղուկտիվ ծանրալսությամբ հիվանդների մոտ: «էրեբունի» և «Նաիրի» Բ.Կ-ի քթի, կոկորղի, ականջի հիվանղությունների բաժանմունքներում մեր կողմից հետազոտվել են 2-13 տարեկան արտաքին ականջի արատներով 10 երեխաներ ե 6 հիվանդներ խառը տիպի ծանրալսությամբ 40-65 տարեկան, որոնց մոտ վիրահատական բուժում հնարավոր չէ եղել իրականցնել (բժշկական տեսանկյունից ե հիվանդի ցանկություններից ելնելով), ինչպես նաե օդային լսողական սարքի կրումը նրանց չի բավարարել: Հիվանդների մոտ իրականացվել են հետևյալ աուդիոլոգիական հետազոտությունները կախված տարիքից ե ախտահարման կողմից.

 

Սուբյեկտիվ մեթոդներ`

 

  • տոնալ շեմքային աուդիոմետրիա, խաղային աուդիոմետրիա, տեսողական ամրապնդմամբ աուդիոմետրիա:
  • Օբյեկտիվ մեթոդներ`
  • ակուստիկ իմպեդանսոմետրիա, ԿԼՀՊ գրանցում, ՕԱէ գրանցում:

 

10 երեխաներից 9 մոտ ախտորոշվել է միայն կոնդուկտիվ ծանրալսություն (համապատասխանաբար միակամ երկկողմանի), օդային հաղորդականությունը եղել է 65-85dB սահմաններում: 1 երեխայի մոտ ախտորոշվել է խառը տիպի ծանրալսություն, ոսկրային հաղորդականությունը եղել է 25-35 dB սահմաններում 500.1000.2000,3000 ե 4000Hz հաճախականություններում: Այնուհետե երեխաները հետազոտվել են ձայնային ազատ դաշտում Baha- Headband-ով (VRA, Hearing test): Արդյունքները եղել են 25-35 dB 500.1000.2000,3000 ե 4000Hz- ում:

 

Մեծահասակներից 2 հիվանդի մոտ ախտորոշվել է օտոսկլերոզ` խառը տիպի (AC=70-80dB, BC=35- 40dB), 3 հիվանդի մոտ ախտորոշվել է մի կողմում վիճակ ականջի արմատական վիրահատությունից հետո (AC= 70-90dB, BC= 35-40dB), մյուս կողմում մեզոէպիտիմպանիտ (AC=60-70dB, BC=25-35dB), 1 հիվանդի մոտ ախտորոշվել է երկկողմանի մեզոտիմպանիտ (AC=55-65dB, BC=35-40dB): Այնուհետե իրականացվել է Baha-Test Headband-ով ազատ ձայնային դաշտում, որի արդյունքները եղել են միջինը 35-40dB սահմաններում:

 

Արդյունքներ. Baha-Test արդյունքները բոլոր հիվանդների մոտ գնահատվել են դրական, 1 երեխայի տրամադրվել է Baha Softband-ով, մյուս հիվանդների մոտ ես պլանավորվում է իրականցնել Baha-ով լսողապրոթեզավորում:

  

Հեղինակ. Գ.Հ.Սարգսյան, Ա.Կ.Շուքուրյան Մ.Հերացու անվ. ԵՊԲՀ-ի Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների ամբիոն, «Նաիրի» բժշկական կենտրոն, Կոխ[եար իմպլանտացիայի կենտրոն
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Միջին ականջի և քթի զուգակցված հիվանդությունների դեպքում համակցված վիրահատությունների կատարման մեր փորձը

Ներածություն

Վերին շնչուղիների ե միջին ականջի հիվանդություններր մեծ տեղ են գրավում բնակչության րնդհանուր հիվանդացության մեջ: ԼՕՌ օրգանների ախտաբանական վիճակներր ունենալով մեծ տարածվածություն նպաստում են մի շարք այլ օրգան համակարգերի հիվանդությունների զարգացման...

Տեղային հակաբիոտիկների կիրաոումր ոինոսինուսիտների բուժման ժամանակ

Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության մեջ կարևոր և հանգուցային դեր ունեն քթի և հարակից խոռոչների ախտաբանության և բուժման հարցերը: Առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ մարդկության...

Զիրոմին (ացիթրոմիցին) եվ լեվոքսիմեդ (լեվոֆլոքսացին) դեղամիջոցների արդյունավետության գնահատումր եվ համեմատական վերլուծությունը վերին շնչուղիների սուր բակտերիալ վարակների ժամանակ (սինուսիտ, միջին օտիտ)

Ներածություն

Վերին շնչուղիների սուր րակտերիալ վարակներով (սինուսիտ, միջին օտիտ) հիվանդացությունր լուրջ խնդիր է առողջապահության կազմակերպման համար: Դրանք, ծանրության աստիճանից կախված, բուժվում են ինչպես ամբուլատոր...

Վեստիբուլյար խանգարումների հետազոտումը քրոնիկական միջին սեկրետոր օտիտի տարբեր շրջաններով հիվանդ երեխաների մոտ

Քրոնիկական սեկրետոր միջին օտիտը հանդիսանում է մանկական տարիքի ամենահաճախակի հիվանդություններից մեկր: Հետազոտումների ընթացքում բացահայտվեց նաև, որ այս հիվանդությունը ոչ հազվադեպ ուղեկցվում է տարբեր...

Կոկորդի նորագոյացությունների վիրահատական րուժումր միկրունդոլարինգեալ վիրաբուժության միջոցով

Օտոլարինգոլոգների պրակտիկ աշխատանքներում կոկորդի տարբեր պաթոլոգիաների ախտորոշման ե բուժման մեթոդների կատարելագործման անհրաժեշտությունը կարեոր տեղ է գրավում...

Վաղ մանկական տարիքի երեխաների մոտ ւքսուդատիվ միջին Օտիտի ախտորոշման և բուժման սկզբունքները

Ներածություն. Մանկական օտոռինոլարինգոլոգիայի արդի խնդիրներից մեկր հանդիսանում է էքսուդատիվ միջին օտիտների վաղ ախտորոշումն ու բուժումր: Հայտնի է, որ մանկական ծանրալսության ամենամեծ տեսակարար կշիռը պատկանում է կոնդուկտիվ ձևին հիմնականում ներկայացված լսողական փողի դիսֆունկցիայով [5,6,7]...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ